Լրահոս

15.12.2016 12:56


Առատ ձյան պատճառով Արցախում մի քանի երթուղիներ չեն սպասարկվել

Առատ ձյան պատճառով Արցախում մի քանի երթուղիներ չեն սպասարկվել

Անցած գիշեր հանրապետության տարածքում տեղացող առատ ձյան պատճառով այսօր Արցախում ներհանրապետական մի քանի երթուղիներ ուղևորափոխադրող ընկերությունների կողմից չեն սպասարկվել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի անվտանգության ապահովման և շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ Ստեփանակերտի ուղղությամբ չեն իրականացվել Մոխրաթաղ, Հաթերք, Տումի, Թաղավարդ, Ավետարանոց և Վազգենաշեն երթուղիները: Չի իրականացել նաև Ստեփանակերտ-Վանք երթուղին:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը