Լրահոս

15.12.2016 13:45


Առաջիկա ժամերին նախատեսվում է թեթև մարդատարների համար բացել Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը

Առաջիկա ժամերին նախատեսվում է թեթև մարդատարների համար բացել Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ՝ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին ձյան տեղումները մեղմացել են։

Վրաստանի համապատասխան կառույցների աշխատակիցները ճանապարհահատվածում մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։

Առաջիկա ժամերին նախատեսվում է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացել։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը