Լրահոս

15.12.2016 13:52


Ինչու էին այսօր մի շարք համայնքներ միաժամանակ հոսանքազրկվել. պատկան մարմինները տեղյակ չէին

Ինչու էին այսօր մի շարք համայնքներ միաժամանակ հոսանքազրկվել. պատկան մարմինները տեղյակ չէին

Դեկտեմբերի 15–ին՝ ժամը 12։30–13։30–ի սահմաններում, Երևանի մի շարք համայնքներում զանգվածային հոսանքազրկումներ են գրանցվել։ Այդ ընթացքում նաև հնարավոր չէր կապ հաստատել Հայաստանի էլեկտրական ցանցերի 1–80 հեռախոսահամարով։

«7оր»–ը փորձել է պարզել միանգամից մի քանի համայնքում գրանցված հոսանքազրկումների պատճառները՝ կապ հաստատելով ՀՀ ԱԻՆ–ի տեղեկատվության և հասարկության հետ կապերի վարչության հետ։ Այնտեղ, սակայն, տեղեկատվություն չունեին և հորդորեցին զանգահարել Հայաստանի էլեկտրական ցանցեր։ Բայց այստեղից նույնպես հոսանքազրկման պատճառների մասին որևէ տվյալ չկարողացան տրամադրել։

Նշենք, որ 911––ին ևս ոչինչ հայտնի չէր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը