Լրահոս

15.12.2016 18:20


1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 11 ՃՏՊ

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 11 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության և խարդախության 16-ական, յուրացման 2 և խուլիգանության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը