Լրահոս

05.11.2010 12:04


Վթարվել է ջրագիծը. բնակիչներին խորհուրդ է տրվում ջուրը խմելու նպատակով չօգտագործել

«Երևան Ջուր»  ՓԲԸ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ վթարվել է ջրագիծը, որի հետևանքով ներկայումս դադարեցվել է Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը «Երևան Ջուր»  ՓԲԸ նշված տարածքների բնակիչներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ ջրագծում առկա ջուրը խմելու նպատակով օգտագործելուց: Ընկերության կողմից տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր»  ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը