Լրահոս

05.11.2010 15:44


ՊՆ-ն անցկացնելու է քննություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է քննություն' քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար:

Ցանկացողները քննության անցկացման կարգին կարող են ծանոթանալ ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային (www.mil.am) կայքից: Քննությունն անցկացվելու է ք. Երևան, Բաբայան 6 հասցեում' ս.թ. դեկտեմբերի 8-ին, ժամը  11:00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ՊՆ քննչական ծառայության կադրերի բաժանմունք՝ 20-01-98,  20-01-78 հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը