Լրահոս

05.11.2010 15:45


«Սարդարապատ» շարժումը շնորհավորում է Սասուն Միքայելյանին

Նոյեմբերի 7-ին լրանում է «Սասուն» ջոկատի հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ, հանիրավի անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանի ծննդյան 53-րդ տարեդարձը։

Սասուն Միքայելյանը հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկն է։

Քաղաքացիական այն կեցվածքը, որն ունի Սասուն Միքայելյանը օրինակ է շատերիս և ապագա սերունդների համար։

Սարեցու շիտակությամբ, պարզությամբ, կեղծիքի, անարդարության նկատմամբ անհանդուրժող և մարտնչող կեցվածքով  նա կանգնած է հայ ժողովրդի այն զավակների կողքին, որոնց պայքարի շնորհիվ է կերտվելու նաև մեր բոլորիս երազած հայրենիքը՝ Հայաստան երկիր դրախտավայրը։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, Շարժման համակիրները շնորհավորում են Սասուն Միքայելյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, համբերություն, անկոտրում կամք, ուժ և կորով։

Այս խորագրի վերջին նյութերը