Լրահոս

28.12.2009 14:55


Գալուստ Սահակյանի Նոր տարին

Գալուստ Սահակյանի Նոր տարին

-Արդեն իմ հարազատներն ու ընկերներն են աբսուրդ համարում, որ ամառները չեմ հանգստանում, որևէ տեղ չեմ գնում: Այս ձմռանը նույնպես որևէ տեղ չեմ գնալու,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը։

ՀՀԿ փոխնախագահն ասել է, թե ամանորյա առաջին կենացը միշտ լինում է պետության, ազգի և ընտանիքի կենացը։

Հարցին, թե Գ. Սահակյանը Նոր տարուն առաջինն ո՞ւմ տուն է գնում շնորհավորելու, պատասխանել է.

-Որոշակի միտում չունեմ գնալ և ինչ-որ մեկին շնորհավորել։ Պատահում է, որ մի տղայիս մոտ եմ գնում կամ մյուս տղայիս մոտ։ Նախանշված ավանդույթների չեմ հետևում։

Գալուստ Սահակյանը կուսակից ընկերներին հատուկ նվերներ չի պատրաստում։

-Ամբողջ թիմով մեկս մյուսին շնորհավորում ենք մի գավաթ շամպայնով։ Դա է լինում։ Նվերներ չեմ մատուցում. շնորհավորում եմ բացիկով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը