Աշխարհ

16.12.2016 11:00


Էրդողանը՝ հալեպցիների մասին. «Հազար հոգի էլ լինի` պատրաստ ենք ընդունել»

Էրդողանը՝ հալեպցիների մասին. «Հազար հոգի էլ լինի` պատրաստ ենք ընդունել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել Հալեպից դուրս եկողներին, կենսապայմաններով ապահովել, ինչպես նաև այդ հարցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից օգնություն խնդրել: Այս մասին գրում է «Միլլեթը»։

Էրդողանը հայտնել է, որ քննարկել է Հալեպի հարցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ գործող առաջնորդ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անթոնիո Գութերեշի հետ:

«Մինչ Արևմուտքի որոշ երկրներ հայտարարում են, թե մի հոգի անգամ չեն ընդունի, մենք մեկ չէ, հազար հոգի էլ լինի` պատրաստ ենք ընդունել, և այս հարցում վճռական ենք», - ասել է Էրդողանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը