Լրահոս

16.12.2016 11:06


Արտակարգ դեպք Երևանում. պայթեցման եղանակներով թալանել են բանկերի մասնաճյուղերից մեկը, իսկ մյուսը չեն հասցրել

Արտակարգ դեպք Երևանում. պայթեցման եղանակներով թալանել են բանկերի մասնաճյուղերից մեկը, իսկ մյուսը չեն հասցրել

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, բանկերի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 56 շենքի տակ գտնվող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը

Հանցագործը կամ հանցագործները փորձել են պայթեցման եղանակով բանկոմատը պայթեցնել, որպեսզի այնտեղ եղած գումարին տիրանան։

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այսօր նմանատիպ՝ մեկ այլ բանկի նկատմամբ գողություն տեղի է ունեցել նաև Կենտրոն վարչական շրջանի տարածքում, որտեղ հանցագործին կամ հանցագործներին հաջողվել է պայթեցման եղանակով Սարյան փողոցի վրա գտնվող «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից տանել մոտ 7.5 մլն դրամ, սակայն չեն հասցրել տանել այնտեղ մնացած 3 մլն դրամը։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը