Լրահոս

16.12.2016 11:11


Առեղծվածային դեպք Վանաձորում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 25 տարեկան տղա

Առեղծվածային դեպք Վանաձորում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 25 տարեկան տղա

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 25 տարեկան երիտասարդ տղա: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Դեռևս ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե որտեղից է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև նրա տվյալներն ու բնակության վայրը: Ըստ կայքի տեղեկությունների, Վանաձորում գործող հայտնի խանութների մոտից է նա տեղափոխվել: Ոստիկաններն ու քննիչները ունեն մի քանի վարկած, այդ թվում` կա՛մ սպանության, կա՛մ` ինքնասպանության փորձ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը