Լրահոս

16.12.2016 13:12


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության՝ դեկտեմբերի 16-ից հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական անկում` 12-16 աստիճանով: Մասնավորապես, դեկտեմբերի 19-ին և 20-ին գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -18-ից -20, հանրապետության լեռնային շրջաններում` -30-ից մինչև -35 աստիճան ցուրտ:
Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղենն ու պտուղը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին առաջիկա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգոնություն, և միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական մշակաբույսերը, տնկանյութը, պտուղն ու բանջարեղենը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով:
Խորհուրդ է տրվում նաև ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները, իսկ մեղվափեթակները տեղափոխել ձմեռանոցներ կամ ծածկել ծղոտով կամ ջերմամեկուսիչ պարագաներով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը