Լրահոս

16.12.2016 14:51


Պատահարից 7 օր անց վարորդը հիվանդանոցում մահացել է

Պատահարից 7 օր անց վարորդը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18.10-ի սահմաններում, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոցում կորցրել էր կառավարումը և բախվել ծառին:
Վարորդը՝ 1948 թ. ծնված Նորիկ Դավթյանը, մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21.30-ին, Ն. Դավթյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը