Լրահոս

16.12.2016 18:55


Թիվ 46 երթուղու ավտոբուսում դրամապանակ էր գողացել

Թիվ 46 երթուղու ավտոբուսում դրամապանակ էր գողացել

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1974 թ. ծնված Նունե Ն.-ն և հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը՝ 300.000 դրամով և անձնագրերով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աբովյան փողոցի թիվ 38 հասցեից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը