Լրահոս

16.12.2016 20:05


Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ոստիկանության Թալինի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Թալին քաղաքից Թաթուլ գյուղ տանող ավտոճանապարհի ձախ կողմում գտնվող գազալցակայանի դիմացի շինության պատի տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն կրակող սարք, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 1 պահունակ և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը