Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանդիպում» ամուսնության և ընտանիքի կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը վստահաբար հայտնել է, թե ամուսնական գործակալությնների միջոցով երկրորդ կեսին գտնելու տարբերակն Հայաստանում ևս ընդունված ձև է դարձել։ Ըստ բանախոսի՝ ամուսնական գործակալությունների ծառայություններից հիմնականում օգտվում են տարբեր պատճառներով չամուսնացած մարդիկ։ «Տարիքով ամենամեծ ամուսնական զույգի տղամարդը 76 տարեկան է եղել, իսկ կինը' 67, իսկ ամենաերիտասարդ զույգում ամուսինը եղել է 21 տարեկան' կինը' 20: Այս զույգն ավանդական ձևով չի ամուսնացել. տղան փախցրել է հարսնացուին»,- Ն. Մարտոյանը։ Նա նշել է, որ կենտրոն դիմելու համար քաղաքացին պետք է վճարի 10.500 դրամ՝ անսահմանափակ հանդիպումներ ունենալու հնարավորությամբ։
Վճարի՛ր 10.500 դրամ և փնտրի՛ր երկրորդ կեսին