Լրահոս

16.12.2016 20:40


Կինը և տղամարդը՝ խարդախության մեղադրանքով

Կինը և տղամարդը՝ խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Պայծառ Վ.-ն, որը դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Շրջանցիկ թունելի թիվ 2/12 հասցեի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Էդգար Գ.-ին, որը դեկտեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը