Լրահոս

16.12.2016 21:35


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08.00-ին, «Միցուբիշի ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Սարալանջի նոր ճանապարհի թիվ 39 էլեկտրասյան դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո բախվել է «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի ԻՕ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 02.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ և հայտարարել, որ մարմնական վնասվածքը ստացել է Երևանի Լորիս Մելիքյան փողոցի թիվ 43 տան մոտ՝ մոպեդով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ և դեկտեմբերի 15-ին բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 00.01-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՈՒշի գյուղի ոլորաններում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը, և պատճառվել է նյութական վնաս:
Նույն օրը՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.40-ին, հիվանդանոց «գլխի գագաթային շրջանի և վերին շրթունքի պատռված վերքերով, միջթիակային տարածության քերծվածքով» բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ և հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը՝ ժամը 00.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհին` 24-ամյա երիտասարդի կողմից վարած վերը նշված ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը ժամը 13.30-ին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.10-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը