Կենդանի մարդու դիմաց կենդանի մարդ, դագաղի դիմաց' դագաղ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում, անդրադարձել է նաև նոյեմբերի 4-ին ադրբեջանցի գերու և Ադրբեջանում մահացած ՀՀ քաղաքացի Սամվել Սարիբեկյանի դիակի փոխանակմանը։ «Պայմանավորվածության հիման վրա փոխանակություն կատարվեց, բայց դա սիմվոլիկ է, քանի որ մենք կենդանի մարդ ենք տալիս, իսկ իրենք' դագաղ։ Գերիների փոխանակությունը պետք է համարժեք լինի ու գործի կենդանի մարդու դիմաց կենդանի մարդ և դագաղի դիմաց' դագաղ սկզբունքով: Թե չէ իրենք լավ են սովորելու ու միշտ դագաղ են բերելու»,-ասել է բանախոսը։