Լրահոս

05.11.2010 16:19


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին' նշելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը մեծ պատասխանատվություն և այդ հարաբերություններն առավել ամրապնդելու պարտավորություններ է դնում երկու երկրների դեսպանների առջև:

Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկկողմ կապերի սերտացման համար անհրաժեշտ նախադրյալներն ստեղծված են, զգալի աշխատանք է կատարված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ, սակայն այդ ամուր հիմքի վրա շարունակաբար անհրաժեշտ է աշխատել և նոր հաջողություններ արձանագրել: Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի իր պաշտոնավարման շրջանում ևս նույն արդյունավետությամբ շարունակելու իրականացնել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր առաքելությունը:

Զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական տնտեսական, ինչպես նաև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը: Նկատի առնելով Ֆրանսիայի ծանրակշիռ տեղն ու դերը ԵՄ կառույցներում' Հանրապետության ղեկավարը և Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԵՄ շրջանակներում երկու երկրների համագործակցության կարևորությունը ևս:

Այս խորագրի վերջին նյութերը