Լրահոս

16.12.2016 21:03


Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mitsubishi Airtrek»-ը գլորվել է ձորը․ կա տուժած

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mitsubishi Airtrek»-ը գլորվել է ձորը․ կա տուժած

Դեկտեմբերի 16-ին, ժամը 15.39-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ին մեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 98 DQ 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:

Մինչ փրկարարների՝ կանչ վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը