Լրահոս

17.12.2016 10:33


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 05.44-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 03.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցում՝ թիվ 13 պոլիկլինիկայի մոտակայքում, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 11 SU 321 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Հ. Մ.)։

Այս խորագրի վերջին նյութերը