Լրահոս

17.12.2016 11:04


Փարաջանովի տուն-թանգարանի մոտ ավտոմեքենան հայտնվել է ձորի բերանին

Փարաջանովի տուն-թանգարանի մոտ ավտոմեքենան հայտնվել է ձորի բերանին

Դեկտեմբերի 16-ին, ժամը 17.34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարաջանովի տուն-թանգարանի մոտակայքում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հետևի անիվներով հայտնվել ձորի բերանին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Opel մակնիշի 34 ND 692 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ա. Գ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը