Լրահոս

17.12.2016 11:09


Զվարթնոցի տաճարի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Զվարթնոցի տաճարի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 16.38-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Զվարթնոցի տաճարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Զվարթնոց գյուղի վերջնամասում, բախվել են «BMW» մակնիշի 02 TT 111 (վարորդ՝ 1995 թ. ծնված Դ. Պ.) և «Mercedes C» մակնիշի 19 PP 159 (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դ. Պ.-ը ստացել է գլխուղեղի ցնցում, Ա. Ս.-ը՝ աջ ոտքի ծնկային կոտրվածք, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1997 թ. ծնված Լ. Ա.-ը՝ քթի կոտրվածք, 1973 թ. ծնված Լ. Բ.-ը` ձեռքի և գլխի վնասվածք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Դ. Պ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել բավարար:

Փրկարարներն ավտոմեքնայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը