Լրահոս

17.12.2016 15:17


Մաշտոցի պողոտայի շենքի բակում ծառն ընկել է ավտոտնակի վրա

Մաշտոցի պողոտայի շենքի բակում ծառն ընկել է ավտոտնակի վրա

Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5գ շենքի բակում ծառն ընկել է ավտոտնակի վրա՝ փակելով ավտոտնակի մուտքը և շենքի բակի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառի մի հատվածը՝ ազատելով ավտոտնակի մուտքը և շենքի բակի երթևեկելի հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը