Լրահոս

17.12.2016 11:23


Ծաղկունք գյուղի կամրջի մոտ Սերբիայի քաղաքացու մասնակցությամբ խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել․ կա զոհ

Ծաղկունք գյուղի կամրջի մոտ Սերբիայի քաղաքացու մասնակցությամբ խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել․ կա զոհ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.14-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Volvo» մակնիշի NI-113-KI պետհամարանիշով բեռնատար (վարորդ` Ս. Յ., Սերբիայի քաղաքացի), «Volksvagen Vento» մակնիշի 31 US 527 (վարորդ՝ Ս. Խ.), «Opel Vectra» մակնիշի 34 SP 468 (վարորդ` 1964 թ. ծնված Ա. Բ.) և «Opel Astra» մակնիշի 35 LL 597 (վարորդ` Ա. Հ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volksvagen Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել առվի մեջ:

Փրկարարները «Volksvagen Vento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Խ.-ին, ուղևոր՝ 1973 թ. ծնված Ն. Բ.-ին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին. տուժածները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ. Ն. Բ. -ը ճանապարհին մահացել է, իսկ Ս. Խ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը