Լրահոս

28.12.2009 16:20


Է. Շարմազանով. «Իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը՝ քննադատում...»

Է. Շարմազանով. «Իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը՝ քննադատում...»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է, թե իշխանությանը միշտ էլ պետք է ընդդիմության քննադատությունը, որպեսզի նա չթուլանա։

-Բայց ոչ թե անձերի քննադատություն լինի, այլ  ծրագրային քննադատություն։ Ճիշտ կլիներ, որ այն ընդդիմադիր ուժերը, որոնք մշտապես խոսում են դեղատոմսերից և ասուլիսների միջոցով իշխանությանը խելք են ցույց տալիս, գային նախագահի կազմակերպած քաղաքական կոնսուլտացիաներին, մասնակցեին, աշխատեին և իրենց խորհուրդներն ու քննադատություններն ասեին։ Շատ ճիշտ կլիներ, որ այն վստահությունը, որ Երևանի բնակչությունը տվեց ընդդիմադիր քաղաքական շարժմանը, օգտագործվեր. իրենց մանդատները վերցնեին, և՛ աշխատեին, և՛ քննադատեին։ Ի՞նչ կար այդտեղ։ Եթե կա իշխանություն, պետք է  լինի ընդդիմություն։ Դա նորմալ երևույթ է. ցավալիորեն պետք չէ տանել։ Իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը՝ քննադատում. բնական է, բայց այդ ամենը պետք է լինի չափի մեջ։ Ամեն ինչ պետք է գաղափարական լինի,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը