Լրահոս

17.12.2016 16:50


Խոստովանել է, որ հայտնաբերվածը գողացել է մի կնոջ պայուսակից

Խոստովանել է, որ հայտնաբերվածը գողացել է մի կնոջ պայուսակից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 155 հասցեի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է 23.280 դրամ և սուպերմարկետի կուտակային քարտ:
Արմեն Ա.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է մի կնոջ պայուսակից:
Պարզվել է, որ տուժողը 1962 թ. ծնված Գայանե Վ.-ն է, որից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը