Լրահոս

17.12.2016 20:48


Հրդեհ է բռնկվել Արարատ գյուղում գտնվող շոգեբաղնիքում

Հրդեհ է բռնկվել Արարատ գյուղում գտնվող շոգեբաղնիքում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 16.21-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ գյուղի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7 տան մոտակայքում գտնվող շոգեբաղնիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել` 17.05-ին:

Այրվել են շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 8 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը