Լրահոս

18.12.2016 11:56


Ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել

Դեկտեմբերի 17-ին, ժամը 23.58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցի թիվ 18 հասցեում գտնվող էլ.ցանցի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ-3110» մակնիշի 30 SL 709 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի եկեղեցու մոտակայքում «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes Vito մակնիշի 70 ZZ 706 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Երաևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում` «Արայի Ամրոց» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Colt» մակնիշի 34 QN 278 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ երկաթգծի կայարանի տարածքում, «ЗИЛ 130» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ЗИЛ 130» մակնիշի 34 UF 872 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցում՝ թիվ 13 պոլիկլինիկայի մոտակայքում, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի 11 SU 321 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Հ. Մ.):

Այս խորագրի վերջին նյութերը