Լրահոս

18.12.2016 23:21


Գորիս-Կապան ճանապարհին բանջարեղենով բեռնված «Ford»-ը կողաշրջվել է

Գորիս-Կապան ճանապարհին բանջարեղենով բեռնված «Ford»-ը կողաշրջվել է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, մանդարինով բեռնված «Ford» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 35 AV 387 պ/հ (վարորդ՝ Ա. Խ.) ավտոմեքենան (բեռնված բանջարեղենով) դուրս է եկել ճանապարհի երիթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ջրատարում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը