Լրահոս

19.12.2016 08:14


Հրդեհ է բռնկվել Գայ գյուղի գյուղմթերքի շուկայի մոտ գտնվող սննդի կետում

Հրդեհ է բռնկվել Գայ գյուղի գյուղմթերքի շուկայի մոտ գտնվող սննդի կետում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.57-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղի գյուղմթերքի շուկայում գործող ճաշարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Գայ գյուղի գյուղմթերքի շուկայի մոտակայքում գտնվող սննդի կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.27-ին, մարվել՝ 00.55-ին:

Այրվել է սննդի կետի կախովի առաստաղը 12 քմ և մեկ պատուհանը:

Այս խորագրի վերջին նյութերը