Լրահոս

19.12.2016 08:30


Դամասկոսից Հայաստան ժամանած 40-ամյա տղամարդն ինքնասպան է եղել

Դամասկոսից Հայաստան ժամանած 40-ամյա տղամարդն ինքնասպան է եղել

Դեկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 5 Ա շենքի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է «shamshyan.com»-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսի բնակիչ 40-ամյա Գաբրիել Ժան Բաշարյամն էր, ով ինքնասպանություն գործելով՝ 8-րդ հարկից ցած է նետվել։ Ինքնասպանությանն ականատես է եղել մահացածի եղբայրը։

Մահացածի մայրը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ հայրը՝ Դամասկոսում։

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը