Լրահոս

19.12.2016 11:06


Մուսալեռում տուն է այրվել

Մուսալեռում տուն է այրվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.22-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Արգիշտի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.43-ին, մարվել՝ 10.06-ին:

Մասամբ այրվել է տան տանիքը (մոտ 15 քմ) և 1 խմ փայտի թեփ:

Այս խորագրի վերջին նյութերը