Լրահոս

19.12.2016 13:37


Ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09.31-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում՝ «CPS» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան մերկասառուցի պատճառով արգելափակվել է մայթեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևանյան խճուղու թիվ 105 շենքի մոտակայքից «ԳԱԶել» մակնիշի 32 LU 146 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Ս.) բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ Բայանդուր գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes C 180» մակնիշի 34 QL 298 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ո.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 05.44-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 87 AD 100 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 87 AD 700 պետհամարանիշով (վարորդ` Գ. Ա.) ավտոմեքենան և 2 ուղևոր:

***

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 32 LL 687 պետհամարանիշով (վարորդ` Ի. Գ.) ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը