Լրահոս

19.12.2016 21:03


Զենք-զինամթերք են հանձնել

Զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1983 թ. ծնված Մեխակ Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ:

***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1962 թ. ծնված Սանասար Ս.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 14, 7.62 մմ տրամաչափի 58 փամփուշտ:

***
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուղեկցող դասակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1949 թ. ծնված Գրիգոր Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 64, 5.45 մմ տրամաչափի 29 փամփուշտ, ԱԿՍ ինքնաձիգի դատարկ 2 պահունակ, ուսումնական 1 նռնակ՝ պայթուցիչով, և նռնակի 1 պայթուցիչ:

Այս խորագրի վերջին նյութերը