Լրահոս

19.12.2016 14:23


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի՝ ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ծովամարգ-Ամասիա ավտոճանապարհները:

Աշտարակ-Ապարան-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Թալին-Մաստարա, Արտենի-Թլիկ, Սիսիան-Կապան և Տավուշի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 377 կուտակված բեռնատարներ:

Այս խորագրի վերջին նյութերը