Լրահոս

19.12.2016 17:24


Սպիտակում երկու երեխաների հետ մահացած կին է հայտնաբերվել

Սպիտակում երկու երեխաների հետ մահացած կին է հայտնաբերվել

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տանն իր երկու երեխաների հետ կախված է հայտնաբերվել մի կին։ «NEWS.am»–ի փոխանցմամբ՝ կինը Սարալանջ գյուղի դպրոցում աշխատել է որպես քիմիայի ուսուցչուհի:

Մարինեն իր երկու երեխաների հետ մեկ տարի առաջ էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից տեղափոխվել Սպիտակ: 5 և 7 տարեկան աղջիկների հետ վարձով էր ապրում։

«NEWS.am»-ի տեղեկություններով՝ Այգեստան փողոցի շենքերից մեկի շքամուտքում ինքնասպանություն գործած կինը 45-ամյա Մարինե Հովհաննիսյանն է։

Նախնական վարկածով՝ կինը նախ խեղդամահ է արել երեխաներին, ապա ինքնասպան եղել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը