Լրահոս

19.12.2016 17:51


Նոր մանրամասներ. կինը հայտնաբերվել է կախված, իսկ երկու մանկահասակ երեխաները՝ մահացած

Նոր մանրամասներ. կինը հայտնաբերվել է կախված, իսկ երկու մանկահասակ երեխաները՝ մահացած

Սարսափելի դեպք է գրանցվել Սպիտակում. 1971 թ. ծնված կինը հայտնաբերվել է կախված՝ բնակելի շենքի շքամուտքում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ երեխաները՝ մահացած։ Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ եւ դատաբժիշկներ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։ Քննության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։

Նախնական տվյալներով՝ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ

Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը