Լրահոս

20.12.2016 10:36


Սևան-Գավառ ճանապարհին «Ford Transit»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Սևան-Գավառ ճանապարհին «Ford Transit»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07.32-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել են «Ford Transit» մակնիշի 30 ՍՏ 158 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ. Հ.) և դուրս բերել ճանապարհի երթևեկելի մաս. տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը