Լրահոս

20.12.2016 11:44


Երևանում բախվել են «Opel Vectra»–ն, «ՎԱԶ 2121»–ը և «Volkswagen Passat»–ը

Երևանում բախվել են «Opel Vectra»–ն, «ՎԱԶ 2121»–ը և «Volkswagen Passat»–ը

Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.37-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում (Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ներից մեկի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 NZ 757 (վարորդ՝ Գ. Մ.), «ՎԱԶ 2121» մակնիշի 06 UT 308 և «Volkswagen Passat» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշներով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

«Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1996 թ. ծնված Խ. Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, ում (վնասվածքներով) փրկարարները մոտեցրել են ՀՓՋ:

Խ. Մ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը