Լրահոս

20.12.2016 13:44


Կարեն Կարապետյան. «Շենգավիթի տարածքը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը

Կարեն Կարապետյան. «Շենգավիթի տարածքը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Financial Times-ի FDI MAGAZINE պարբերականին։ Մասնավորապես հարցին, թե ի՞նչ կցանկանայիք, որպեսզի այլ պետությունների քաղաքացիները և ընկերություններն իմանային Հայաստանի մասին, որը նրանք հնարավոր է դեռևս չգիտեն, նա պատասխանել է.

«Պետականություն ունեցող ամենահին ազգերից մեկն ենք: Երևանը Հռոմից 50 տարով ավելի հին է: Երևանում շատ մոտ գտնվող Շենգավիթի տարածքը 6000 տարեկան է՝ քաղաքակրթություն, որը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Տպագրություն նախաձեռնած առաջին պետությունների շարքում ենք եղել: Գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում ենք գալ Հայաստան, հյուրընկալվել մեզ մոտ և դառնալ մեր բարեկամը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը