Թուրք լուսանկարիչ. «Մարդասպանը հանգիստ կանգնած էր Կառլովի հետևում» (լուսանկարներ, տեսանյութ)
Անկարայում ՌԴ դեսպանի սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։
«Diken»–ի փոխանցմամբ՝ ոստիկան Մևլութ Մերթը սպանության օրվա համար աշխատանքի վայրից մեկ օրով թույլտվություն էր վերցրել ու տեղավորվել Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնի մոտ գտնվող մի հյուրանոցում։ Այնտեղ էլ նա նախագծել է սպանության մանրամասները։
Սպանությանն ականատես թուրք լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին պատմել է, որ «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի մասին իմացել է շատ պատահական՝ ընկերներից մեկից, և որոշել է այցելել, քանի որ ցուցասրահն իր տանը մոտ է գտնվել:
«Չգիտեի, որ դեսպանն այնտեղ է լինելու: Երբ տեսա, որ դեսպանն է խոսում, 1,5-2 մետր մոտեցա և լուսանկարեցի, որպեսզի արխիվումս ունենամ, հետո նորից իմ տեղը վերադարձա: Սրահում մոտ 50-60 հոգի կար: Այդ ընթացքում այդ մարդը հանգիստ կանգնած էր դեսպանի հետևում»,- ասել է լրագրողը՝ հավելով, որ երբ երիտասարդ ոստիկանը հանել է զենքը, կարծել է, թե դա բեմադրություն է:
«Լսեցի զենքի ձայնը: Միայն մի քանի վայրկյան անց կարողացա հասկանալ, թե ինչ է կատարվում: Դեսպանը գետնին ընկավ և անշարժ պառկած էր: Մեր միջև 5-6 մետր հեռավորություն կար: Գետնի վրա արյուն նկատեցի: Նկատեցի, որ դեսպանին կրակելիս նա այլ մարդկանց էլ վիրավորեց», - պատմել է Օզբիլիջին՝ նշելով, որ չնայած վախեցած լինելուն՝ կարողացել է սողոսկել մի անկյուն ու շարունակել լուսանկարել:
«Նա շարունակում էր գոռալով ինչ-որ բաներ ասել: Գետնին պառկած դեսպանին նորից կրակեց: Արվեստի կենտրոնի անվտանգության աշխատակիցները եկան: Ասացինք, որ նա զենք ունի ձեռքին: Այդ ընթացքում եկան շտապօգնության մեքենաները, հետո՝ ոստիկանությունը», - պատմել է լուսանկարիչը:
Կառլովի սպանությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները ֆիքսվել են «Դողան» գործակալության տեսախցիկի կողմից։ Տեսագրության վերջում պայթյուն է հնչում։
Հիշեցնենք՝ սպանությունից հետո ոստիկանները սպանել են Մևլութ Մերթին, որը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։ Դեպքից հետո ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ մարդասպանի մայրը, հայրը, քույրն ու ևս երկու հոգի։
ՌԴ ԱԳՆ–ն «Facebook»-ի իր էջում հրապարակել է Անդրեյ Կառլովի նկարը՝ հետևյալ գրությամբ. «Ես չեմ սիրում, երբ մեջքին են կրակում»:
Լուսանկարով իր էջում կիսվել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Վճռականորեն դատապարտում ենք այդ անմարդկային հանցագործությունը, որի նպատակն է տապալել Սիրիայում քաղաքական կարգավորման շուտափույթ ձեռքբերմանն ուղղված հավաքական ջանքերը, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:

7or.am