Լրահոս

20.12.2016 22:13


Գազալցակայանի տարածքից դրամապանակ էր գողացել

Գազալցակայանի տարածքից դրամապանակ էր գողացել

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհների խաչմերուկում գտնվող «Սեզամ» ավտոգազալցակայանի տարածքից գողացել են Գեղամ Մ.-ի դրամապանակը՝ 47.000 դրամով, փաստաթղթով և բանկային քարտերով:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Լիդիա Տ.-ն, որը հրավիրվել է բաժին և խոստովանել կատարածը:
Գողոնը վերցված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը