Լրահոս

20.12.2016 22:09


Երևանում փրկարարները պատուհանից մտնելով բնակարան՝ հայտնաբերել են տարեց տղամարդու դի և անօգնական վիճակում գտնվող հոգեպես անհավասարակշռված տարեց կնոջ

Երևանում փրկարարները պատուհանից մտնելով բնակարան՝ հայտնաբերել են տարեց տղամարդու դի և անօգնական վիճակում գտնվող հոգեպես անհավասարակշռված տարեց կնոջ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգ փողոցի 7-րդ շենքի 23 բնակարանի բնակիչները տևական ժամանակ չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները նախ պատուհանից հարևանների և ընթերականների ներկայությամբ ներս են մտել, որտեղ անկողնում հայտնաբել են մոտ 80 տարեկան մի կնոջ, իսկ հատակին մահացած վիճակում հայտնաբերել են 60-ամյա տղամարդու: Շտապօգնության բժշիկները փորձում են օգնություն ցուցաբերել կնոջը, սակայն նա դիմադրում է և թույլ չի տալիս որպեսզի իրեն օգնեն: Այս պահին Նոր Նորքի ոտիկանապետ Ա Իսրայելյանի հանձնարարականով նշված վայր է ժամանում դատական բժիշկն ու հոգեբանը, քանի որ ըստ հարևանների հայտնածի՝ կինը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը