Լրահոս

21.12.2016 10:46


Սարի թաղի սկզբնամասում «Nissan»–ը բախվել է էլեկտրասյանը և շրջվել

Սարի թաղի սկզբնամասում «Nissan»–ը բախվել է էլեկտրասյանը և շրջվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի սկզբնամասում՝ գլխավոր կամրջի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջված է փողոցի երթևեկելի հատվածում, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ «Nissan» մակնիշի 35 DA 479 պետհամարանիշով ավտոմեքենան (սեփականատեր՝ Մ. Բ.) բախվել է էլեկտրասյանը և շրջվել:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը:

Այս խորագրի վերջին նյութերը