Աշխարհ

21.12.2016 10:45


Դամասկոսում ահաբեկիչները պայթուցիկ սարքեր են ամրացրել 7 տ. աղջկա վրա

Դամասկոսում ահաբեկիչները պայթուցիկ սարքեր են ամրացրել 7 տ. աղջկա վրա

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ ոստիկանական բաժանամունքում, պայթյուն է տեղի ունեցել։ Ահաբեկիչները պայթուցիկ սարքեր են ամրացրել են 7 տարեկան աղջկա վրա, ով հասնելով ոստիկանական բաժանմունք՝ պայթեցրել է իրեն։ Այս մասին հայտնում է «Россия 24»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ աղջիկն ասել է, որ կորել է ու չի կարողանում գտնել ծնողներին։ Ոստիկանները, առանց որևէ բան կասկածելու, ներս են թողել նրան։ Ոստիկանական բաժանմունքում էլ երեխան պայթեցրել է ինքն իրեն։ Կատարվածի հետևանքով աղջնակը մահացել է, մի քանի ոստիկան՝ ծանր վիրավորվել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը