Լրահոս

21.12.2016 10:56


Արմավիրի դպրոցում հրդեհ է բռնկվել

Արմավիրի դպրոցում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.10-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 2-րդ հարկում մասամբ այրվում է մեկ դասասենյակի (մոտ 10 քմ) և միջանցքի (մոտ 7 քմ) փայտյա հատակը, կախովի առաստաղը և փայտյա կահույքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.51-ին, մարվել՝ 22.49-ին:

Այս խորագրի վերջին նյութերը