Լրահոս

21.12.2016 11:00


Երևանում «Mercedes» է այրվել. 30 տարեկան տուժածը հոսպիտալացվել է

Երևանում «Mercedes» է այրվել. 30 տարեկան տուժածը հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.57-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Mercedes» մակնիշի 34 SO 320 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Գ.) թափքի ստորին հատվածը՝ մասամբ: Ձեռքի շրջանում այրվածք է ստացել Ա. Ս.-ը (մոտ 30 տարեկան). տուժածը հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.28-ին, մարվել՝ 17.40-ին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը