Լրահոս

21.12.2016 11:18


Հասան Ռոուհանին ժամանել է Հայաստան

Հասան Ռոուհանին ժամանել է Հայաստան

Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

Այս մասին հայտնում են Ս. Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Ս. Սարգսյանը։

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Բաղրամյան 26–ում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Սերժ Սարգսյանը և Հասան Ռոուհանին ԶԼՄ-ի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

Երևանում նրանք ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

Այս խորագրի վերջին նյութերը